Արևմտյան ռադիո. Հայրենագիտական նախագիծ. Արևմուտքի ուսուցիչները.

Реклама

Երկարացված օրվա ռեժիմ․ 16.09 — 20.09

20190906_072402.jpg
Երկուշաբթի
13: 30 — 14:00 — ճամբարականների ընդունում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — կիսատ թողած աշխատանքների ավարտում
15:00 — 15:30 — կերպարվեստ
15:30 — 16:00 -ընթերցանություն
16:30 — 16:45 —  -դասարանի մաքրություն
16:45-17:00 -ճանապարհ դեպի տուն
Երեքշաբթի
13: 30 — 14:00 — բառախաղ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 -խաղաժամ
15:30 — 16:00 — կիսատ թողած աշխատանքների ավարտում
16:00 — 16:30 -ընթերցանություն
16:30 — 16:45 — դասարանի մաքրություն
16:45-17:00  — ճանապարհ դեպի տուն
Չորեքշաբթի
13: 30 — 14:00 — կիսատ թողած աշխատանքների ավարտում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — խաղաժամ
15:00 — 15:30 — մուլտֆիլմի դիտում
15:30 — 16:00 — ընթերցանություն
16:00 — 16:30 -ընթերցանության քննարկում
16:30 — 16:45 — դասարանի մաքրություն
16:45-17:00 — ճանապարհ դեպի տուն
Հինգշաբթի
13: 30 — 14:00 — Տրամաբանական խաղեր
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — խաղաժամ
15:00 — 15:30 — կիսատ թողած աշխատանքների ավարտում
15:30 — 16:00 — շախմատ. խաղեր
16:00 — 16:30 — կերպարվեստ
16:30 — 16:45 — դասարանի մաքրություն
16:45-17:00  — ճանապարհ դեպի տուն
Ուրբաթ
13: 30 — 14:00 — բառախաղ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 -խաղաժամ, հանգիստ
15:00 — 15:30 — տեխնոլոգիա
15:30 — 16:00 -ընթերցանություն
16:00 — 16:30 — մուլտֆիմի դիտում
16:30 — 16:45 —  դասարանի մաքրություն
16:45-17:00 — ճանապարհ դեպի տուն

Երաժշտություն

Հա՛յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ

Լի ու լի ամեն օր:

Հա՛յր մեր,

Կյա՛նք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին:

Հա՛յր մեր,

Մեզ պահե քո Աջով

Մեզ օրհնե Սուրբ խաչով.

Հա՛յր մեր,

Դու պահապան մեր:

 

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ․ Ծաղկեվանք

caxkevanq

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
Վայր՝ Կոտայքի մարզ, Արայի լեռԾաղկեվանք
Օր՝  Սեպտեմբերի 20

Մեկնում՝ ժ. 9:30

Վերադարձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝  Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝  Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 16:00
Դասարան՝ 2.1
Սովորղների թիվ՝  25
Պատասխանատուներ՝ Արմինե Գյոնջյան, Փառանձեմ Գրիգորյան
Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Արա լեռ հեռավորությունը՝ 54,7 կմ

  1.  Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Զանգու գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ «Գնացեք տեսեք» , «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Ձիուկ»/
  4. Ընդմիջում
  5. Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
  6. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ազգային խաղեր /հոլ. հավալլա, քարկտիկ և այլն/

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելուկարողություններ

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր, շախմատ, գիրք,
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և սովորողների բլոգներում:

Հայրենագիտական նախագիծ. Ճանաչում ենք մեր դպրոցը

Ժամանակահատված՝ սեպտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Արևմուտքի ճամբարականներ

Նպատակը՝ Ճանաչում ենք թաղամասը, փողոցը, որտեղ գտնվում է մեր դպրոցը

Նախագծի ընթացք՝ 

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տանը՝ ծնողներից, բարեկամներից, ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա են հավաքում իրենց դպրոցի մասին
  1. Ո՞ր համայնքում է մեր դպրոցը
  2. Թաղամասի ո՞ր փողոցում է գտնվում
  3. Ի՞նչ տեսարժան վայրեր կան թաղամասում, դպրոցի տարածքում

 

Մուկն ընկերանում է մկան հետ

ՈՒԺԵՂԸ

Մուկը ուզում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

— Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

— Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

— Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

— Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ: