Կրթական պարտեզ. Նախագիծ

20170923_151032

Մասնակիցներ` Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Միջավայր` Արևմտյան դպրոց -պարտեզի արտաքին եւ ներքին բակ:

Տևողությունը` շուրջտարյա:

Նպատակը`

  1. Համագործակցություն դպրոցի պարտիզպանի հետ:
  2. Ունենալ սովորող — պարտիզպաններ:
  3. Զարգացնել հոգատար վերաբերմունք  բնության նկատմամբ:
  4. Շրջապատը հետազոտելու, խնամելու,բարեկարգելու կարողությունների զարգացում:
  5. Դպրոցի արտաքին և ներքին բակերի բարեկարգում:
  6. Ճեմուղիների, անվտանգ, հարմար  հեծանվաուղիների, թեքահարթակների, ճիմապատված լանջերի, խնամված, մաքուր միջավայրի ստեղծում:

Արդյունքը՝

  1. Բարեկարգ, կանաչապատ, խնամված միջավայր

Նախագծի ընթացքը և արդյունքները  կհրապարակենք  բլոգներում: