Սեբաստացու օրերը մեր կրթահամալիրում

20171027_1347461918644360.jpg

Պատմում են մեր սեբաստացիները…

Մաթևոսյան Ռուբեն — Մեզ շատ-շատ է դուր  գալիս Սեբստացու օրերը : Մենք  գնում ենք շախմատի, լողի: Ես  շատ եմ սիրում իմ դպրոցը, որվհետև մենք շատ խաղեր ենք խաղում,   բնագիտական փորձեր ենք անում, Աթաբեկ Խնկոյանի հեքիաթներն ենք  կարդում , համակարգիչներով աշխատում ենք, տարբեր տեղեկություններ ենք հավաքում Սեբաստացու մասին: Գնում ենք բակ գնդակ ենք խաղում:

Ղազարյան Նարե —  Ես հաճախում եմ պարի և շախմատի։ Նաև աշխատում ենք բլոգում, ճամփորդում ենք, օրինակ նախորդ շաբաթ մենք թթու դրեցինք, բնագիտական փորձեր ենք անում, Աթաբեկ Խնկոյանի հեքիաթներից ենք կարդում։ Համակարգչով աշխատում, տարբեր տեղեկություններ հավաքում։

Խաչատրյան Նարե — Մեր  կրթահամալիրը շատ լավն է,  որովհետև այստեղ թթու ենք դնում, գնում ենք ագարակ։

Բազիկյան Տիգրան — Մենք դպրոցում շատ հետաքրքիր գործեր ենք անում և խաղում: Դպրոցում մենք ամառը շատ ենք լողի գնում, շատ ենք խաղում և անգամ ճամփորդության ենք գնում: Ամեն երկուշաբթի և հինգշաբթի մենք գնում ենք հեծանիվի: Մենք նաև բնագիտական փորձեր ենք անում: Երբ դպրոց ենք գալիս պարում ենք , երգում, բանաստեղտություններ ասում: Մենք ընկեր Էդմոնի հետ տնկել ենք ծաղիկներ, ծառեր:

Հովհաննիսյան Սամվել — Մենք Սեբաստացու օրերին անում ենք ամեն ինչ: Թթու ենք դնում, շախմատ ենք խաղում, ձիարշավարան ենք գնում, տողան ենք անում, երգ ենք երգում, ծաղիկ ենք տնկում, բլոգում նյութեր ենք տեղադրում, համակարգիչներով ենք աշխատում, հեծանիվ ենք վարում: Ես արդեն օրինակները ցույց տվեցի եթե ուզում եք համեցեք մեր դպրոց:

Ավետիսյան Նիկա — Մենք գնում ենք ճամփորդության: Ծաղիկ և ծառ ենք տնկում: Մենք ունենք բլոգ:

Նիկողոսյան Դավիթ -Մենք այս դպրոցում շատ բաներ ենք անում: Օրինակ  գնում ենք ճանփորդության: Մեր դպրոցը շատ լավն է:  Իսկ այսօր Մխիթար Սեբաստացիի ծնունդն է: այստեղ մենք ունենք մեր բլոգը: Մենք արդեն գիտենք աշխատել  Google maps ծրագրով: Մենք ամեն առավոտ անում ենք տողան:

Աղայան Դավիթ — Դպրոցում մենց ունենք բլոգներ, որտեղ մենք ինչ ուզում ենք տեղադրում ենք : Ես ամենաշատը սիրում եմ, որ գնում ենք ճամփորդության: Դպրոցում գնում փնք շախմատի և մարմնակրթության:  Նաև թթու ենք դնոււմ և բույսեր ենք խնամում: Դպրոցում օրը սկսում է պարի դասով: Մենք  տոնածառի խաղալիքներ ենք պատրաստում:

 

Մխիթար Սեբաստացի

th[3]

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: 

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 

1703թ. մեկնել է Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: