Ճամփորդություն դեպի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Գրինչը

մարիա

Մենք այսօր գնացինք ճամփորդության դեպի Տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք նայեցինք <Ով է գողացել նվերները> ներկայացումը: Ինձ դուր եկավ ներկայացումը, հատկապես՝Ձմեռ Պապը և Ձյունանուշիկը :Ներկայացման մեջ նվերները գողացել էր Գրինչը : Այս օրը ինձ շատ դուր եկավ: Իմ ընկերներին՝ նույնպես : Читать далее «Ճամփորդություն դեպի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն»

Реклама

Հունվարյան նախագծեր

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբար

20171129_154859

Նախագծի տևողությունը-հունվարի 8-26-ը

Մասնակիցներ-Արմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականեր

Նպատակը- մասնակցություն մարմնամարզական,բնագիտական ,Դիջիտեքյան ստուգատեսներին։

Գիտագործնական հավաք: Հանդիպում, վարպետության դաս, նկարչուհի ՝ Ֆենյա Ավետիսյանի հետ

Մարմնամազության սուգատես

Բնագիտական ստուգատես

Читать далее «Հունվարյան նախագծեր»

 Տեխնոլոգիա. Պատրաստում ենք Ամանորյա խաղալիքներ մեր ձեռքերով. Մաս 2

20171207_195827.jpg

Նոր տարին կախարդանքի ու ցանկությունների կատարման տոն է: Բնականաբար, բոլորս էլ ուզում ենք, որ այս տոնը երկար հիշվի եւ լինի առանձնահատուկ: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելի օրիգինալ, քան տոնածառի զարդարանքները, որոնք պատրաստված կլինեն ձեր ձեռքերով Читать далее » Տեխնոլոգիա. Պատրաստում ենք Ամանորյա խաղալիքներ մեր ձեռքերով. Մաս 2″

Ձմեռ Պապը

untitled

Ձմեռ Պապը

Լինում է, չի լինում մի Ձմեռ Պապ։ Նա շատ բարի էր, երեխաներին հետևում էր ,և նույնիսկ՝ նվերներ էր բերում։ Նա ուներ մի գեղեցիկ թագավորություն։ Այդ թագավորությունը շատ մեծ էր։ Մի անգամ այս Ձմեռ Պապը որոշում է գնալ Հայաստան, որ նվերներ բաժանի։ Գնալուց առաջ իր թագավորությանը ցտեսություն  ասաց և գնաց։              Ղազարյան Նարե

 

Ձմեռ Պապի թագավորությունը

Լինում է, չի լինում մի պապ է լինում:Այդ Պապը ապրում էր թագավորության մեջ: Նա շատ էր սիրում երեխաներին, և նրանց համար խաղալիքներ էր պատրաստում: Մի օր պապը իր մարդկանց ասաց.
-Լսեք մարդիկ, դուք պետք է երեխաների համար խաղալիքներ պատրաստեք, որ երեխաները ուրախանան:Մարդիկ ասացին.
-Շատ լավ:
Պապը ուներ մի չար եղբայր:Մի օր եղբայրը գալիս է թագավորություն, և կախարդում պապին ու մարկանց:Բայց պապը ուներ կախարդական ուժ, և դարձրեց իրենց նույն կերպ: Եղբայրը հեռացավ Թագավորությունից:Հենց, որ գնում է , պապը դառնում է Ձմեռ Պապիկ, որովհետև նա շատ էր սիրում երեխաներին, իսկ մարդիկ դառան Էլֆեր:         Սամվել

 

amanor[1]

Ձմեռ Պապը

Լինում է, չի լինում մի Ձմեռ Պապիկ է լինում: Նա շատ էր սիրում խելացի և բարի երեխաներին  նվերներ տալ:Մի անգամ Ձմեռ Պապիկը նայեց, թե ինչպես են իր էլֆերը աշխատում: Եվ հանկարծ տենում է ,որ   էլֆերից մեկը չի աշխատում:  Ձմեռ Պապիկը ասում է.

– Ինչու չես աշխատում.

-Որովհետև հոգնած եմ:

Ձմեռ Պապիկը զայրացավ էլֆի վրա, ու դուրս արեց  Լապլանդիաից : Էլֆը տխրեց և որոշեց ներեղություն խնդրել:Ներեղություն խնդրեց և Ձմեռ Պապիկը ներեց: Իսկ էլֆը սկսեց աշխատել:  Մարիա Բաբաջանյան

Ձմեռ Պապիկը

Մի տղա ձմռանը գնաց  ինչ-որ հեռու անտառ, և այնտեղ, մի ականջների նման սար տեսավ: Նա առաջին անգամ տեսավ նման  թագավորություն: Այնտեղ շատ թզուկներ կաին, նրանք խաղալիքներ էին պատրաստում: Նա հեռվից տեսավ ,որ լեռի վերևում գրած էր Ձմեռ  Պապիկի թագավորություն: Տղան վազելով մոտեցավ Ձմեռ Պապիկի թագավորությանը և տեսավ Ձմեռ Պապիկին, նրա օգնականներին և եղնիկներին: Հետո գնաց տուն: Երբ տուն հասավ ,մայրիկին ասաց ,որ տեսել եմ Ձմեռ Պապիկին, իսկ մայրիկը ասաց.
-Ձմեռ Պապիկի թագավորությունը գեղեցիկ է:
Իսկ տղան ասաց.
-Այո ,շատ-շատ գեղեցիկ է: Ես տեսա նաև օգնականներին, նրանք կարծես էլֆեր լինեին: Երբ Նոր տարին եկավ ,տղան տեսավ Ձմեռ Պապիկին :Ձմեռ Պապիկը նրան տարավ իր թագավորություն ,այնտեղ շատ հետաքրքիր էր ու գեղեցիկ: Տղան դարձավ Ձմեռ Պապիկի օգնականը:

Աղայան Դավիթ

Պապիկը

Լինում է ,չի լինում, մի պապիկ է լինում: Այդ պապիկը շատ լավն է լինում, որովհետև երբ որ նա տեսնում է ,որ մի երեխա տխուր է, նա գնում է և կոնֆետ է գնում ու տալիս է երեխային: Մի անգամ էս պապիկը որոշում է ,որ գնա Լապլանդիա: Այնտեղ նա գնում է Ձմեռ Պապու մոտ: Եվ Ձմեռ Պապիկը նրան ասում է.

-Ես ուզում եմ, որ դու լինես Ձմեռ Պապիկը:
-Ինչո՞ւ ես:
-Որովհետև, դու ամենալավ պապիկն ես:  Ես շատ ծեր եմ, որ երեխաներին նվիրեմ խաղալիքներ:
-Լավ, պատասխանց նա  և նստեց Ձմեռ Պապիկի տեղը:
Իսկ այն Ձմեռ Պապիկը գնաց և ամեն ինչ վերջացավ շատ լավ:    Նիկողոսյան Դավիթ

Ձմեռ Պապը

Մի օր ես  գնացի Լապլանդիա: Այնտեղ ես տեսա մի տնակ: Դա Ձմեռ Պապիկի տնակն էր:Ես մտա ներս և տեսա Ձմեռ պապիկին : նա ինձ նայեց ,և ես նրան ասացի.

-Իմ նամակը դու ստացել ես:

-Ձմեռ Պապիկը պատասխանեց ,-այո:

– Կարող ես իմ նվերը տալ:

Նա ասաց,-այո քանի որ հիմա Նոր տարի է:Ձմեռ պապիկը ինձ ասաց,- արի ես քեզ ցույց կտամ,  թե որտեղ են խաղալիքներ պատրաստում: Ես տեսա և նրան ասացի Ձմեռ պապիկ ցտեսություն: Նիկա

 

un

Թագավորությունը

Լինում է, չի լինում մի տղա է լինում: Նա շատ սիրուն է և ուզում է, որ տեսնի Ձմեռ Պապուն: Մի օր տղան տեսնում է աստղերին և նկատում, որ իր տոնածառի կողքը Ձմեռ Պապին նվերներ է դնում : Սուսուփուս նայում է և գնում նստում իր սահնակի մեջ: Սպասում է սպասում, որ Ձմեռ Պապին գա:Երբ լսում է Ձմեռ Պապու ձայնը, նստում է սահնակը և քշում Լապլանդիա: Երբ հասնում է, տղան տեսնում է շատ եղնիկներ:Ձմեռ պապին հարցնում է,- ինչպես էս  եկել:

-Տղան պատասխանում է,- նստել եմ սահնակ և եկել

– Քո անունը ինչ է:

-Իմ անունը Տիգրան է:

-Ուզում ես քեզ նվեր տամ:

-Այո, ուզում եմ: Ուզում եմ ինձ նվիրես մեծ ավտոմեքենա:

Ձմեռ պապը տալիս է և Տիգրանը ուրախանում է:         Վարդան