Մարտ ամսվա նախագծեր

sketch-1504261643268

                                         Ձոն, կամ մայրիկատոն

Նախագիծը սկսում ենք իրականացնել մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը

Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում  , հոլովակների , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով  բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում, ռադիոթատրոնների , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Տեղեկանալ, թե

Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ, Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք,

Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։

                                          Ծառզարդարի ուսումնական նախագիծ

Նախագծի անվանում՝ Ես և շրջակա աշխարհը

Նախագծի մասնակիցները՝  տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Բնապահպանական գործունեություն, միջավայրի խնամք,  բույսերի տեսակավորում:

Իրականացվող աշխատանքներ՝

Միջավայրի, հարակից տարածքների բարելավում, աղբի մաքրում: Իրականացնում ենք ծաղկատունկ: Ընտրում ենք ծաղիկների, բույսերի տեսակները: Համացանցից, այլ աղբյուրներից գտնում ենք մշակման  և խնամքի կանոնները, կազմակերպում ենք  բաց դաս կրտսեր ընկերների համար և նրանց ենք  փոխանցում մեր փորձն ու հմտությունները:

                                                   Զատիկ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Զատկից 25-30 օր առաջ զատկական օրացույց ենք պատրաստում ՝ զատիկին մնաց — օր։ Ամեն օրվա համար զատիկ, ճուտիկ , ձվիկ , ծաղիկ կամ համապատասխան այլ կերպար ենք փակցնում ։ Ստացված օրացույցից օրական մի կերպար հանելով հաշվում ենք, թե Զատկին քանի օր մնաց ։ Ամեն  մի կերպարի տակ նախօրոք մի ասացվածք, ասիկ, հանելուկ, խաղիկ, առած ենք թաքցնում, կերպարը հանելով տակից դուրս կգա այդ օրվա խորհուրդը, անեքը:

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրքիր և անսովոր ածիկ-մարդուկներ, ածիկ — բացիկներ, ածիկ — նվերներ ենք պատրաստում։

Զատկածառ — Տոնից 15 -20 օր առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով, զատկական խաղալիքներով, ճուտիկներով, գունավոր ժապավեններով ։

Մեդիատեխնոլոգիա — Հորինած պատմությունները մուտքագրում են , էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում ։ Նկարում են իրենց հորինած պատմությունները paint ծրագրով։Համացանցից ՝ google  որոնողական համակարգի օգնությամբ , Զատկական ծեսի մասին հետաքրքիր նյութեր են հավաքում ,կարդում են ,դասարանում պատմում են ընկերներին ։

Ես և շրջակա -Ձվի, զատիկի, ցորենի, հատիկների, չամիչի, սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում, բնագիտական փորձեր ենք կատարում ։

Տեխնոլոգիա — Ներկում ենք ձվիկները, թելերով, ուլունքներով զարդարում, զատկածառ,Ակլատիզ, Ուտիս տատ ենք պատրաստում ։

Նախագծի հեղինակ՝ Հռիփսիմե Առաքելյան

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s