Տեղեկություններ

ashtarak
Տեղեկություններ ենք հավաքել Արագածոտնի մարզի մասին:
 Տեղեկություններ ենք հավաքում Սուրբ Մարիանեի, Ծիրանավորի, Սպիտակավորի, Սուրբ Սարգիս եկեղեցիների մասին
Реклама

Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Հարս ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անուշ, անուշ,
Ծաղկանց բուրմունք անմահական,
Սըրսըրալեն անուշ, անուշ: