Հորինում ենք Զատկական հեքիաթներ

Խաչատրյան Նարե
Լինում է չի լինում մի ծերունի է լինում։ Մի օր այդ ծերունին մի միջատ տեսավ, և նրա անունը դրեց Զատիկ: Այդ ծերունին շատ էր ուզում, որ զատկատոն լիներ։ Մի օր ծերունու երազանքը կատարվեց և ծերունին շատ ուրախացավ։ Նա հիշեց, որ պետք է ձվերը ներկի, ձուկ պատրաստի, և կանաչի դնի սեղանին։ Նա ամեն օր խնամում էր Զատկին, նրան ուտելիք էր տալիս և տանում բակ ։

Միրզոյան Արամ
Լինում է, չի լինում մի զատիկ է լինում։ Նրա վրա սև կետիկներ չեն լինում: Ոչ մի զատիկ նրա հետ չի խաղում: Նրանք շատ են սիրում ձու: Մի օր այս զատիկը մտածեց, որ զատիկներով գնան եկեղեցի և ձուն ներկեն կարմիր գույնի, իրենց գույնի։ Զատիկը այդ մասին հայտարարեց բոլորին ,և այդ օրվանից նշեցին Զատիկ տոնը։

Մաթևոսյան Ռուբեն

Լինում է չի լինում մի զատիկ է լինում :Նա մի անգամ թռչելիս է լինում ,և միամիտ ընկում է ներքև: Հետո նորից թռնում է , և հանդիպում է մի աղջկա: Նա հարցնում է.

_Ի՞նչ ես անում:

-Աղջիկը պատասխանում է ,_խաղում եմ գնդակով :

Զատիկը ասում է կարող եմ ես էլ քեզ հետ խաղալ:

Աղջիկը ասում է_ այո և նրանք խաղում են:

Աղայան Դավիթ

Մի զատիկ ապրում է անտառում։ Նա ուներ երեք ընկերներ՝ մեղուն, սարդը և մորեխը։ Մի անգամ զատիկն ու իր ընկերները որոշում են մի տոն հորինեն, բայց այնպես, որ բոլորին դուր գա։ Նրանց միջամտեց փոքրիկ ճուտիկը։

-Ի՞նչ եք անում, -ասաց ճուտիկը։

-Մենք նոր տոն ենք հորինում։

Զատիկը որոշեց, որ տոնը լինի գունեղ, որովհետև նա շատ էր սիրում գույներ։ Իսկ հետո ճուտիկը առաջարկեց, որ գունավորենք ձվերը ,որովհետև նա ձվից էր ծնվել։ Մեղուն առաջարկեց, որ ամենաշատը ներկենք կարմիր գույնով, որովհետև նրա ամենասիրելի գույնը կարմիրն էր։ Մորեխը որոշեց որ տոնի ժամանակ սեղանին դնեն միայն բուցական ուտելիքներ։ Սարդը ցանկացավ, որ տոնի անունը լինի հենց Զատիկ։

Նիկողոսյան Դավիթ

Լինում է, չի լինում մի կախարդական մարդ է լինում: Այդ մարդը կարող է անել ամեն ինչ: Այդ ժամանակ Զատիկ տոնը դեռ չկար: Մի օր այդ կախարդին մի զատիկ ասում է.

-Բարև, դու պետք է սարքես Զատիկ տոն:

-Ինչու՞:

-Որպեսզի մեր մոտ գոնե մի տոն լինի, այդպես ավելի ուրախ կլինի:

-Մի հարց տամ՝ տոնը ինչի՞ համար է:

-Տոնը մի ուրախ օր է, որ մարդիկ նշում են:

-Լավ, ես կստեղծեմ այդ տոնը:
Եվ այդ կախարդը գնաց տուն և Զատիկ տոնը ստեղծեց:

Ավետիսյան Նիկա

Մի օր կենդանիները ,որոշեցին մարդկանց ուրախացնել և տոն ստեղծել:Նրանք երկար մտածեցին, ինչպիսի տոն ստեղծեն:Մեկ էլ հանկարծ նրանք տեսան մի միջատ: Այդ միջատը կարմիր էր ,սև պուտիկներով:

-Սա ի՞նչ կեդանի է:

-Ասաց արջը:

-Զատիկ:

-Պատասխանեց աղվեսը:

-Ես , որոշեց՜ի: Մեր տոնի անունը կլինի Զատիկ:

-Ասաց եղնիկը:

Կենդանիները ձվեր ներկեցին և որոշեցին տոնել այդ տոնը: Հետո նաև մարդիկ սկսեցին այդ տոնը նշել:

Նավասարդյան Վարդան

Լինում է, չի լինում մի պուճուր կենդանի է լինում: Նա կարողանում է թռչել և նա ունի իր մեջքին վեցը կետիկներ ։ Մի օր նա տեսավ մի փոքրիկ տղայի: Նա թռավ նրա ուսին և ասաց.
– Բարև, քո անունը ի՞նչ է:
–Իմ անունը Հայկ է:
–Իսկ քո անունը:
–Ես չիգիտեմ իմ անունը ,արի դու ինձ անուն մտածի:
.-Արի քո անունը դնենք Զատիկ:
– Շատ լավ ասաց Զատիկը:
Նրանք լավ ընկերացան ու մի օր Զատիկը ասաց:
–Իսկ դու գիտես իմ ծնունդը երբ է:
–Չէ չգիտեմ, բայց նենց օր որ քո ծննդյան օրը մենք ուտենք ձու, կանաչի, չամիչով փլավ և գինի :

Շատ ուրախացավ Զատիկը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s