Ապրիլ ամսվան իրականացվող նախագծեր

Ռոդարիական օրեր

Ժամանակահատված ՝ ապրիլ ամիս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց _պարտեզ, երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը — Գրողի գրական ստեղծագործությունների ճանաչում, ստեղծագործական մտածողության զարգացում

Խնդիրներ— Բանավոր խոսքի զարգացում, ստեղածագործելու կարողության զարագացում

Ընթացք

Ծանոթանում ենք գրողի ստեղծագործություններին, քննարկում , վերլուծում ենք:

  • Հասկանալ Ռոդարիի ստեղծագործությունների երևակայական միտքը, փորձել ծանոթ հեքիաթների հետ խաղալ՝ ավելացնել այլ հեքիաթներից հերոսներ, փոխել հեքիաթի ընթացքը
  • Ծանոթ հեքիաթներին ավելացնել սեփական մտացածին հերոսի կերպարը, փոխել ընթացք
  • Ստեղծել սեփական հերոսներին, հերոսների մասնակցությամբ ստեղծել հետաքաքրքիր հեքիաթ- պատմություն
  • Ստեղծել հեքիաթների շիլափլավ, մշակել բովանդակությունը, կատարել դերաբաշխում և ձայնագրել , ավելացնել երաժշտական հատվածներ և ստեղծել հետաքրքիր , ուրախ ռադիոթատրոն

Անսովոր հանելուկներ

  • Ռոդարիի ստեղծագործությունների հայտնի հերոսներին ներկայացնել հետաքրքիր, զվարճալի նկարագրությամբ
  • Հանելուկներ կազմել մայրիկների մասին
  • Ռոդարիական հնարքներով հանելուկներ կազմել այլ հեքիաթների հերոսների մասին

Երևակայական տիկնիկների պատրաստում

Անպետք իրերից, թելերից, կոճակներից, շշերից, բաժակներից, գդալներից և այլ անսպասելի իրերից, ասովոր լուծումներով պատրաստել երևակայական տիկնիկներ։

Աղայանական օրեր

Ժամանակահատված— ապրիլ ամիս

Մասնակիցներ — Արևմտյան դպրոց _պարտեզ, տարատարիք ճամբարականներ

Նպատակը — ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում:

Ընթերցանությունը , որպես ստեղծագործական մտածողության զարգացման խթան:

Խնդիրներ — խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայական մտածողությունը, տրամաբանությունը, հիշողությունը։

Նախագծի մեկնարկը սկսում ենք Աղայանի հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում:

Սովորողներն իրենց աշխատանքի արդյունքը հրապարակում են իրենց բլոգներում և փոքրիկ պատումով ներկայացնում են իրենց տպավորությունների և աշխատանքի ընթացքի մասին:

Ընտրելով ստեղծագործություններից որևէ մեկը, հորինել ստեղծագործության նոր սկիզբ և ավարտել հեղինակի վերջաբանով: Աշխատանքը բաժանել հատվածների , նկարել paint ծրագրով և համապատախան ծրագրով թվայնացնել և ստեղծել էլեկտրոնային գիրք:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s