Ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը ՝

Ճանաչենք Հայաստանի գյուղերը

Ջանի Ռոդարի հեքիաթներ

Արևմտյան դպրոց-պարտեզի մի խումբ տարատարիք ճամբարականներով, քայլքով այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Որտեղ  «Ձոն» ստուգատեսին ընդառաջ իրականացրեցինք «Ծաղկաձոն» նախագիծը:

Այց ջեմոց — լաբորատորիա

Ճանաչենք Հայաստանի գյուղերը. Ճամփորդություն

Ղազարոս Աղայան Մեղուն ու մարդը

Ղազարոս Աղայան . Ծառերի գանգատը

Ղազարոս Աղայան Կենսագրություն

Աղայանական օրեր. Ծառերի գանգատը

Ընթերցանություն / Աքլորի հրավերը / Աղայանական օրեր

Հիշողություն. Ղազարոս Աղայան

Հիշողություն/Ղազարոս Աղայան

Ռոդարիական օրեր. Խորամանկ Բուրատինոն

Խորամանկ Բուրատինոն/ Արևմտյան ռադիո

Հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքներ

Աուդիոհեքիաթներ և բանաստեղծություններ

Реклама

Աուդիոհեքիաթներ և բանաստեղծություններ

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ միասին, տարվա ընթացքում ստեղծել ենք աուդիոհեքիաթների հավաքածու:

 

 

 

Հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքներ

20180316_153036.jpg

Նախագծային ուսուցման ստուգատես. Թռչուններ

Ուսումնասիրում ենք թռչուններին

Նախագծային շաբաթ. Ո՞ր կենդանին է ինձ հարազատ

Ես նման եմ …

Շրջակա միջավայրի խնամք. Օր առաջին

Շրջակա միջավայրի խնամք. Օր երկրոր

 

  1.  Զարգացնող խաղ. «Պատմություն հորինելու արվեստ»
  2. Զարգացնող խաղ. «Գտնել նոր բառեր»
  3. Արթ թերապիա . Աղանկարչություն
  4. Զարգացնող սեղանի խաղեր
  5. Զարգանում ենք խաղալով
  6. Ճամբարային օր 09.01.2018
  7. Ճամբարային օր. 16.01.2018
  8. Ճամբար 17.01.2018 Գուշակում ենք պահված բառը

 

Երկարացված օրվա ռեժիմ 23.04- 27.04

Երկուշաբթի

13:35-14:00 — ընթերցանություն

14:00 -14:30 — ճաշ

14:30 -15:00 — շախմատ

15:00 -15:30—ինքնակրթություն

15:30-16:30- աշխատանք Paint-ով

16:30 -16:45 -դասարանի մաքրություն

16:45 — 17:00 — դեպի տուն

Չորեքշաբթի

13:35-14:00 — բակային խաղեր

14:00 -14:30 — ճաշ

14:30 -15:30 — ընթերցանություն

15:30 -16:00—ինքնակրթություն

16:00-16:30- սեղանի զարգացնող խաղեր

16:30 -16:45 -դասարանի մաքրություն

16:45 — 17:00 — դեպի տուն

Հինգշաբթի

13:35-14:00 — բլոգային աշխատանք

14:00 -14:30 — ճաշ

14:30 -15:00 — լրացուցիչ կրթություն

15.00-16.00 — շախմատ

16.00-16.30- բակային խաղեր

16:30 -16:45 -դասարանի մաքրություն

16:45 — 17:00 — դեպի տուն

Ուրբաթ

13:35-14:00 —ընթերցանություն լանջերին

14:00 -14:30 — ճաշ

14:30 -15:00 —զարգացնող խաղեր

15:00 -15:30—ինքնակրթություն

15:30-16:30- բակային խաղեր

16:30 -16:45 -դասարանի մաքրություն

16:45 — 17:00 — դեպի տուն

Խորամանկ Բուրատինոն/ Արևմտյան ռադիո

Ռոդարիական  օրերը դեռ շարունակվում են մեր կրթահամալիրում։

Հարց ու պատասխանի միջոցով տարատարիք ճամբարականները պատմում են / Ջանի Ռոդարիի / Խորամանկ Բուրատինոն ստեղծագործությունը:

Ռոդարիական օրեր. Խորամանկ Բուրատինոն

buratino

Հարց ու պատասխանի միջոցով տարատարիք ճամբարականները պատմում են / Ջանի Ռոդարիի / Խորամանկ Բուրատինոն ստեղծագործությունը:

Հարց- Ու՞մ մասին է ստեղծագործությունը:

Պատասխան- Ստեղծագործությունը մի  տղայի մասին է, որը նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։

Հարց- Ի՞նչ էր սիրում Բուրատինոն:

Պատասխան- Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։

Հարց- Ամեն անգամ ե՞րբ սուտ էր խոսում, ի՞նչ էր լինում:

Պատասխան- Ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթը երկարում էր։ Երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։

Հարց- Նրա տանը ինչե՞ր հավաքվեցին:

Պատասխան- Շուտով նրա տանը քթի ծայրից կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։

Հարց- Եվ ի՞նչ որոշեց անել այդ հավաքված փայտերով Բուրատինոն:

Պատասխան- – Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքսկպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։ Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ, սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։

Հարց- Հետո ի՞նչ եղավ:

Պատասխան- Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…

– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։

Հարց- Բուրատինոն ի՞նչ որոշեց անել:

Պատասխան- Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։ Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։ Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ:

Հարց- Բա հետո, հետո ի՞նչ եղավ:

Պատասխան-  Հետո ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛ երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։

Վերջում…

Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։