Բերքահավաք. Նախագիծ

Մասնակիցներ — Արևմտյան դպրոց_ պարտեզի հունիսյան ճամբարականներ

Նպատակը — Համացանցից, տատիկ պապիկներից հավաքել տեղեկություններ բերքահավաքի մասին։ Պատմել, թե ո՞վ է երբևէ մասնակցել բերքահավաքի, և որտեղ։

  • Ծառի սաղարթում կարելի է ընտրել մի քանի խոշոր ճյուղեր, ապա հաշվել պտղի քանակությունը դրանց վրա և բազմապատկել ճյուղերի քանակով: Ստացված թիվն այգում կբազմապատկվի համանման տարիք ունեցող նույն սորտի ծառերի քանակով, և մոտավորապես պարզ կլինի այգուց սպասվող բերքի քանակը:
  • Պտուղների որակը և նրանց հետագա պահպանումը մեծ չափով կախված է նրանց բերքահավաքի ճիշտ ժամկետից: Այն պտուղները, որոնք ծառի վրա լրիվ չեն հասունացել և շուտ են հավաքվում, պահպանելու ընթացքում շատ արագ փչանում են:
  • Բացի այդ, ժամանակից շուտ հավաքած պտուղները ձեռք չեն բերում տվյալ սորտին յուրահատուկ չափը, գույնը, բույրը և ունենում են ցածր ապրանքային որակ: Պտուղների հավաքը պետք է կատարվի չոր եղանակին:
  • Անձրևոտ օրերին կամ շատ վաղ առավոտյան, երբ դեռևս ցողը նստած է, չի թույլատրվում կատարել բերքահավաք: Բերքահավաքի ժամանակ պտուղները պետք է քաղել զգուշությամբ: Չի թույլատրվում բերքը հավաքել ծառերը թափահարելու միջոցով:

Արդյունքը — Հավաքելով Արևմտյան դպրոց _պարտեզի կեռասենու ծառը, որը շատ խնամքով է մշակել մեր դպրոցի այգեպան ընկեր Էդմոնը , մենք այն կլվանանք և կհյուրասիրենք մյուս ճամբարական ջոկատներին։ Եթե մեր կեռասն ավելանա կպատրաստենք ամառային կոմպոտ։

Կեռասենու օգտակարության մասին՝

Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։

100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։

Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։

Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։

Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։

Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։

Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերեւներն ու ծաղիկները` մրսածության դեպքում։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կեռասենու պտուղները, պտղակոթերը, տերեւը, բողբոջը, ծաղիկները եւ արմատը։

Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։

Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։

Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s