Սեպտեմբեր ամսվա նախագծեր

20171027_1352341575757059.jpg

                                1․ <<Ես>>նախագիծ

Մասնակիցներ՝ 1․1 դասարան

Տևողությունը՝

Նախագծի իրականացման համար տրվում է երկուսից երեք շաբաթ

Նախագծի նպատակը՝ Սովորողը իր մտքի բանավոր ձևակերպմամբ, ներկայանում է մեդիամիջավայրում, ինչպես նաև ծանոթանում է իր ընկերների ինքնապատումներին:

Խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի զարգացում
  • բանավոր խոսքի կարողությունների զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի

  • Պատմում է (բանավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):

Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել ծրագրով

20180702_103211.jpg

                           2․ <<Բարձունքի հաղթահարում>> նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 3-4-ը

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`
1-ին դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
2-րդ դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
3-րդ դասարան
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
1-ին դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
2-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել

3-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Կարողանա կազմել ճամփորդության ընդհանուր նախահաշիվը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Թվային ֆոտոխցիկով, տեսախցիկով նկարահանել
• Հանպատրաստից հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին գրավոր պատում, ֆոտոշարք ստեղծել
• Ճամփորդության մասին տեղեկատվական բնույթի նյութ, ֆիլմ, շնորհանդես (պրեզենտացիա) ստեղծել

                     3.  «Շրջակա միջավայրի բարելավում և խնամք»

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1․1 դասարան

Նախագծի նպատակը՝

Սովորողի մեջ սերմանել սեր աշխատանքի նկատմամբ,պահպանել իրեն շրջապատող տարածքի մաքրությունը, խնամել բույսերը։

Նախագծի խնդիրները՝

  • աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորում
  • բույսերի հետ ճիշտ աշխատելու և խնամելու կարողության ձևավորում
  • շրջակա միջավայրի հանդեպ բարեխիղճ վերաբերմքի սերմանում
  • կոլեկտիվ աշխատելու սովորության ձևավորում

Ընթացքը՝

Շաբաթական առնվազն 2-3 անգամ կատարել մաքրման աշխատանքներ դպրոցի շրջակայքում և նրա հարակից տարածքներում, մաքրել տարածքը աղբից, ավելորդ չորացած ճյուղերից, մաքրել սենյակային բույսերի տերևների վրայի փոշին, կատարել նոր բույսերի տնկում։

cropped-globo-del-aire-caliente-alto-en-el-cielo-almacen-de-fotografias_csp51548902.jpg

                   4․Սովորող-սովորեցնող

Նախագծի նպատակը

  • Սովորողների նախաձեռնողականության զարգացում
  • Տարատարիք սովորողների միասնական նախագծերի իրականացում
  • ՏՀՏ հմտությունների և փորձի փոխանակում

Խնդիրները

  • Սովորողի նախաձեռնողականության խթանում
  • Աշխատանքի կազմակերպում
  • Գործընթացի ու դրա շարունակականության ապահովում
  • Տարատարիք սովորողների համագործակցություն
  • Արդյունքների ներկայացում

Ընթացքը

Նախագիծը իրականացվում է 2-րդ և 1-ին դասարաններում: Ավագ ընկերները անհատական, տեսադասերի միջոցով փորձում են իրենց ՏՀՏ հմտությունները փոխանցել կրտսեր ընկերներին:

Նախատեսված ծրագրեր

Ծանոթացում համակարգչին- Համակարգիչը միացնելու համար սեղմեք համակարգչի կորպուսին գտնվող համակարգչի միացման կոճակը: Համակարգիչն անվտանգ կերպով անջատելու համար պետք է անջատել Windows XP–ն։ Անջատելու համար անհրաժեշտ է կտտացնել «Մեկնարկ» կոճակին, այնուհետև Մեկնարկային ցանկի ստորին հատվածում կտտացրեք «Անջատել» կոճակին։ Սովորաբար համակարգչի հոսանքի կոճակը պետք չէ օգտագործել համակարգիչն անջատելու համար, եթե այն չի արձագանքում հրամաններին։

Word ծրագրի ուսուցում

  • իմանալ Microsoft Word ծրագրի պատուհանի կառուցվածքը
  • բացել նոր փաստաթուղթ
  • ստեղնաշարի օգնությամբ մուտքագրել տեքստ
  • մեծատառ նշաններ (SHIFT կոճակի օգնությամբ)
  • սիմվոլներ (SHIFT կոճակի օգնությամբ), թվանշաններ
  • կատարել տարրական ուղղումներ տեքստում
  • փակել փաստաթուղթը

Paint ծրագրի ուսուցում

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s