Զարգացնող խաղեր 6 տարեկան երեխաների համար

Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար՝ Խոսենք հակառակ

Այս խաղի միջոցով երեխաները կսովորեն արագ գուշակել բառերի հակադարձ իմաստները: Երեխային առաջարկեք խաղալ. «Ես կասեմ բառը, իսկ դու ասա այդ բառի հականիշը: Օրինակ՝ ես ասում եմ «մեծ», դու ասա հակառակը՝ «փոքր»:
Կարող եք առաջարկել հետևյալ զույգ բառերը՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, սև-սպիտակ, հին-նոր, տաք-սառը, դատարկ-լիքը, թեթև-ծանր, մաքուր-կեղտոտ, հիվանդ-բժիշկ, երեխա-տարեց, սառույց-ջուր, ուժեղ-թույլ, դերասան-հանդիսատես, ծիծաղել-լացել և այլն:

Ինչն է փոխվել

Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար

Սեղանին դրեք 3-4 խաղալիք և թող երեխան 1-2 րոպե ուշադիր նայի դրանք: Հետո խնդրեք, որ շրջվի, իսկ դուք վերցրեք խաղալիքներից մեկը: Հետո հարցրեք նրան՝ ի՞նչն է փոխվել:
Խաղը կարելի է բարդացնել. ավելացնելով խաղալիքների թիվը 5-7 հատով: Դրեք միանման խաղալիք (5-ից 3-ը մեքենա), ոչ մի խաղալիք մի վերցրեք, այլ ուղղակի փոխեք 2-ի տեղերը:
Մեկ այլ տարբերակ. պարզապես ավելացրեք խաղալիքը և հարցրեք. “Ո՞րն է ավելացրած խաղալիքը”: Այս խաղը կարելի է անգամ մրցույթ դարձնել, ընդգրկելով ավելի շատ խաղալիքներ, նկարներ, առարկաներ, նույնիսկ միրգ ու բանջարեղեն, տալով տարբեր բնույթի հարցեր:
Զվարճալի խաղ է, հետաքրքրասեր փոքրիկին դուր կգա:

Գուշակիր համը (քիմքի զարգացում)

Կտրատեք տարբեր մրգեր ու բանջարեղեն և դրեք ափսեի մեջ (խնձոր, սալոր, տանձ, ելակ, վարունգ, գազար, բողկ և այլն): Փակեք երեխայի աչքերն ու տվեք մի կտոր: Հարցրեք, թե ի՞նչ է դա, ի՞նչ համ ունի (քաղցր, թթու, դառը, աղի և այլն):

Ճանաչիր առարկան

Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար

Այս խաղը շոշափողական հիշողության համար է: Կապում եք երեխայի աչքերը և հերթով նրա ձեռքն եք տալիս տարբեր առարկաներ: Բայց բարձրաձայն չեք ասում, թե ինչ է: Երբ վերջանում են առարկաները (3-10 առարկա) երեխան պիտի հերթականությամբ թվարկի առարկաները: Այս խաղը բարդ է նրանով, որ երեխան մտովի պիտի ճանաչի առարկաները և հիշի հերթականությունը:

Ես կարող եմ

Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն, դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:

Թռչում է, չի թռչում

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը: Խաղավարը կարող է միտումնավոր սխալվել, որոշ երեխաներ ձեռքերը ակամա կբարձրացնեն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s