Սեբաստացու օրեր նախագիծ

20171027_1352341575757059.jpg

Նախագծի իրականացման ժամանակահատվածը` նոյեմբերի 14-18

Նախագծի նպատակն է կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը, նպաստել սովորողի մոտ սովորելու, փնտրելու, պրպտելու որակները:

Քննարկումներ ․

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ գիտենք Սեբաստացու մասին:
  4. Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:

Ծնողների օգնությամբ նախապատրաստվում ենք թթվի ծեսին :Թթուդրիկի արարողություն ենք իրականցնում:

 

Реклама

Ձմեռային ճամբար․․․տեխնոլոգիական աշխատանք․․․ Մի ծաղկի պատմություն

 

20170112_143134

Լինում է, չի լինում,մի ծաղիկ է լինում, որը ընկերներ չի ունենում: Ծաղիկը ամբողջովին մենակ էր և մի օր․․ Читать далее «Ձմեռային ճամբար․․․տեխնոլոգիական աշխատանք․․․ Մի ծաղկի պատմություն»

Մանուշակ

20170110_152957Նախագծի շրջանակում արված աշխատանք:

Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, հայկական, դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են.օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս: Читать далее «Մանուշակ»

Բնագիտական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ 9.01.17թ — ուսումնական տարվա ավարտ
Մասնակիցներ՝ 2-1 դասարանի երկարացված օրվա խմբի սովորողներ
Նախագիծն իր մեջ ներառում է բույսերի խնամք և տնկիներ Читать далее «Բնագիտական նախագիծ»

Ամանորյան նախագիծ

th31a06iv8Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Դիտել ամնորյա մուլտֆիլմեր -Новогодние мультфильмы — Праздник Новогодней Ёлки. Сборник
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
  • Ընթերցել ամանորյա հեքիաթներ:

 Ընթացքը՝

Կամփոփենք  մեր ունեցած գիտելիքները ամանորյա տոնակատարության վերաբերյալ: Համացանցից կգտնենք ամանորյա հետաքրքիր ֆիմեր և մուլտֆիլմներ, կդիտենք ու կքննարկենք  միասին: Կսովորենք ամանորյա երգեր՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով: Օգտվելով  Movie maker և Paint ծրագրերից` կպատրաստենք ամանորյա շնորհավորական բացիկներ, ինչպես նաև կպատրաստենք բացիկներ գունավոր թղթերից:

  • Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: