Ղափամայի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

index

Փետրվարի 10 — ստուգատեսային տոն — ղափամա

Հավաքում բոլոր այն բաղադրատոմսերը,որոնք պատրաստվում են դդումով։

Ղափամայի տեսականեր․ինչպես պատրաստել

Ղափաման կեղևը մաքրած դդումի մեջ բրինձ, յուղ և զանազան համեմունքներ լցոնած կերակուրն է:

ՂԱՓԱՄԱ (Գորիս)

1 կգ դդում, 0,5 կգ բրինձ, 2 – 3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, խառը կանաչի, աղ:
Դդումը պոչի կողմից կտրել, կորիզները հեռացնել, բրինձ, մանր կտրտած սոխ, հոնաչիր, կարագ կամ յուղ, աղ (եթե դդումը քաղցր չէ` նաեւ շաքարավազ) լցնել, խառնել, կտրած մասով նորից դդումը ծածկել, տեղավորել թոնրի կամ ջեռոցի մեջ եւ եփել: Երբ դդումը փափկիª ղափաման պատրաստ է:

ՂԱՓԱՄԱ Կիլիկիա

1,5 կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր, 1 գրամ դարչին, աղ:
Նախապատրաստած դդմի վերեւի մասը կտրել, միջնամասը կորիզների հետ գդալով հեռացնել, մի քանի անգամ լվանալ: Եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, կեղեւը հեռացրած ու մանր կտրատած խնձորը, կարագը, շաքարավազն ու դարչինը խառնել, լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ եւ ջեռոցում եփել:
Մատուցել կտորներովª վրան յուղ լցրած:

ՂԱՓԱՄԱ (Մարաշ)

Մարաշցիներն այս հռչակավոր կերակուրն անվանում են ՙՔեշկեկ ղապախլի (ղափամա)՚: Մատուցում են տոներին, հարսանեկան սեղաններին, որպես զուտ մարաշյան ուտելիք:

2 կգ խորանարդաձեւ կտրատած դդում, 0,5 կգ խորանարդաձեւ կտրատած միս, 1 բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ պոմիդորի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ սումախի, 1 թեյի գդալ աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ:

Միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սիսեռ, ջուր եւ տաքացնել: Երբ կիսաեփ լինիª ավելացնել պոմիդորի եւ պղպեղի խյուսեր, կիտրոնահյութ, աղ եւ սումախի:12 րոպե անց ավելացնել խորանարդաձեւ կտրատած դդումը եւ կափարիչը փակ վիճակում թույլ կրակով եփել:

Տապակի մեջ յուղը տաքացնել, ավելացնել անանուխն ու անմիջապես լցնել դդմի վրա:
Մատուցել տաքª ծեծած ձավարով, յուղով եւ տապակած հացով:
Ձավար պատրաստելու համար 3 բաժակ ծեծած ձավարին աղ, ջուր ավելացնել ու փլավ եփել:

3 ճաշի գդալ յուղը տաքացնել, լցնել ձավարի վրա ու խառնել:
Հացը խորադաձեւ կտրատել, յուղով տապակել, դնել ձավարի վրա:
Մատուցել մեծ ափսեով, դդմով կերակրի կողքին:

ՂԱՓԱՄԱ-Կուտինա

1 կգ գառան կամ ուլի միս, 500 գրամ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր, աղ, աղացած սեւ եւ կարմիր պղպեղ, ուրց:
Գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել կտրատած դդում, համեմել աղով, սեւ եւ կարմիր պղպեղով, ուրցով, կտրատած սոխով, տեղավորել լայն կաթսայի մեջ, 3 թեյի բաժակ բրինձ եւ 1,5- 2 լիտր ջուր լցնել, շրջած փոքր ափսեով ծածկել, վրան ծանրություն դնել ու եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:

ՂԱՓԱՄԱ

1 միջին չափի դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չրեր, 1 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:
Դդումը պոչի մասից կտրել, մեջը մաքրել: Չրերն ու ընկույզը յուղով քիչ տապակել, ավելացնել բրինձ, աղ, դարչին, զանգվածը լցնել դդմի մեջ, այնքան, որ հասնի կեսին: Ավելացնել այնքան ջուր, որ բրինձը ծածկի, դդումը կտրած մասով ծածկել դնել թույլ վառ վող ջեռոցը եւ այնքան եփել, մինչեւ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:

ՄԵՂՐՈՎ ՂԱՓԱՄԱ

Դդմի սերմերը հանել (առանց կեղեւը մաքրելու), փոքր կտորներով կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որպեսզի դդումը կիսով չափ ծածկի եւ փակ ամանում 20 – 30 րոպե եփել: Ապա մեկ շերտով դասավորել սկուտեղի մեջ, վրան մեղր լցնել եւ տաք տաք մատուցել:

ՄՍՈՎ ՂԱՓԱՄԱ

400 գրամ դդում, 200 գրամ միս, 3 – 4 ճաշի գդալ յուղ, 1 գլուխ սոխ, 1 ձու, 1 ճաշի գդալ ալյուր, աղ:
Սոխը լվանալ, կտրատել, յուղով տապակել: Ավելացնել մանր կտրատած միս, աղ եւ փակ կաթսայում շոգեխաշել: Միսն աղալ, դդումը լվանալ, սերմերը հեռացնել, շերտաձեւ կտրատել, թաթախել հարած ձվի, այնուհետեւ ալյուրի մեջ ու տապակել: Տապակի հատակին յուղ քսել, դասավորել 1 շերտ տապակած դդում, մեկ շերտ տապակած միս: Շարքերը նույն հերթականությամբ կրկնել: Ամենավերին շերտի վրա յուղ դնել եւ ջեռոցում տապակել:

Բարի ախորժակ:

Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամսին իրականացված նախագծերն են՝

Մենք արձակուրդում ենք

Այլընտրանքային նկարչություն

Բացվող ծաղիկը

Բնագիտական փորձ. Օդապարիկով թռչող մարդուկը

Պիցցայի պատրաստություն Արևմուտքում

Մարզական խաղեր Արևմտյան դպրոցում

Հովհաննես Թումանյան. «Կիկոսի մահը» 

«Սովորող-սովորեցնող» համագործակցական նախագիծ. Բնագիտական փորձ

Հեքիաթ. «Ով աշխատի, նա կուտի»

Քայլարշավ. Թաղամասային թափառումներ

Սովորում ենք գեղեցիկ ու ճիշտ նկարել

Ստուգատեսին ընդառաջ

Ճամբարային օր. 18.01.19թ

Հանրակրթական Դիջիթեք 2019

Հովհաննես Թումանյան. Պոչատ աղվեսը

Անվախ սեբաստացիները

Նկարչական նախագիծ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Արևմտյան ռադիո. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքներ՝

Թաղամասի խաղողի տնկիները

«Մեզ ամենամոտ խաղողի տնկիները». Նախագծի շրջանակում

Քայլք տոնական քաղաքով

 

Երկարացված օրվա ռեժիմ․ 29.01- 01.02

20190125_123325.jpg

Երկուշաբթի

13:35 — 14:30 — Բնագիտական նախագիծ

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 — զբոսանք բակում

16:00 — 16:30 — ֆիլմի դիտում

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13:35 — 14:30 — Բնագիտական նախագիծ

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 — հեքիաթի ընթերցում, քննարկում

16:00 — 16:30 — հանելուկներ բույսերի մասին

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

13:35 — 14:30 — զարգացնող սեղանի խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 — մուլտֆիլմի դիտում

16:00 — 16:30 — մարզական խաղեր

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Հինգշաբթի

13:35 — 14:30 —շախմատ

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 — տեխնոլոգիական աշխատանք

16:00 — 16:30 — Բնագիտական նախագիծ

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Ուրբաթ

13:35 — 14:30 — զբոսանք բակում

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 — ազգային ծաղիկներ

16:00 — 16:30 — հեքիաթի ընթերցում, քննարկում

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Բնագիտական նախագիծ 29.01.2018-ից

Նախագծի տևողությունը — մինչև ուսումնական տարվա ավարտ
Մասնակիցներ — 1-1 դասարանի երկարացված օրվա սովորողներ
Նախագիծն իր մեջ ներառում է բույսերի խնամք և տնկիներ:

Նախագծի ընթացքը — սովորողների հետ համացանցից տեղեկություններ ենք հավաքում բույսերի, տեսակների , նրանց խնամքի, օգտակարության մասին: Նախագծի ավարտին սովորողները կիմանան, թե ո՞ր բույսերն են օգտագործվում բժշկության մեջ, որ բույսն է առողջարար և որն է արմատակալում հողի և ջրի մեջ: Սովորողների հետ կտեղեկանանք սենյակային, գիշատիչ և վայրի բույսերի մասին: Կծանոթանանք նաև, թե որ բույսերն են մաքրում մթնոլորտը, արտադրում թթվածին և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց:

Նախագիծը կդառնա ամբողջական փաթեթ նախագծի ավարտից հետո:

Նկարչական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 1-րդ դասարանի սովորողներ

Նախագծի շրջանակում սովորողները կուսումնասիրեն նկարչության ձևեին՝ մանրանկարչություն, բնանկար, նատյուրմորդ: Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Ճանաչել և տարբերել նկարչության ճյուղերիը:

 Խնդիրները՝

  • Ծանոթանալ նկարչության ճյուղերին և հայ նկարիչներին:
  • Զառա Ոսկանյանի օգնությամբ պարզաբանել, թե որ նկարը, ի՞նչ ոճով է նկարված
  • Ստեղծել տարբեր ոճերի /մանրանկար, բնանկար, նատյուրմորդ/ նկարներ
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

 

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Համագործակցություն Զառա Ոսկանյանի հետ
  • Նկարների դիտում և քննարկում
  • Ծանոթանումենք Մարտիրոս Սարյանի և Այվազովսու նկարներին
  • Ստեղծում ենք մեր նկարները և պարզաբանում թե ո՞ր ոճով ենք նկարել:

Աշխատանքի ընթացք՝

Զառա Ոսկանյանի հետ համագործակցելով, սովորողներին կծանոթացնենք նկարչության գաղտնիքներին: Կուսումնասիրենք նկարչական արվեստի բոլոր ճյուղերը: Կծանոթանանք հայ մեծ նկարիչներ՝  Մարտիրոս Սարյանի գործերին: Կսովորենք գույներն իրար խառնելով ստանալ գունային տարբեր երանգներ /մուգից բաց/:

Նախագծի ընթացքում կայցելենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, մկարչական, կրթական ծրագրին մասնակցելու: