Հունվարյան նախագծեր

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբար

Նախագծի տևողությունը- հունվարի 8-26-ը

Մասնակիցներ- Արմտյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիներ

Նպատակը- մասնակցություն մարմնամարզական, բնագիտական ,Դիջիտեքյան ստուգատեսներին։

Մարմնամազության սուգատես

Բնագիտական ստուգատես

Մարմնամազության սուգատես

Նպատակը- մարմնամարզություն, լող, հեծանիվ մարզաձևերի ներդրման, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածում,ստուգատեսների մասնակցություն,մարզական մրցաշարերին մասնակցություն։

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:

  • Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել
  • Քայլով մարշ տեղում և ընթացքից
  • Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին գլխավերևում, ծնկները ուղիղ
  • Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
  • Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
  • Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին:

Զիգզագաձև էստաֆետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում `մեկնարկ տալով հաջորդին:Նստարանների վրայով Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները բարձրանում են
նստարանի վրա, ձեռքերը կողմ տարածած անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:

Գնդակը տանել-բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ,վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Գնացք

Երկու թիմերի կանգնեցնում ենք մեկնարկի գծի վրա` խառը (1 տղա, 1 աղջիկ): Յուրաքանչյուր թիմի դիմաց 10-12մ. հեռավորության վրա դրվում է կանգնակ: Մարշ հրահանգով 1-ին կանգնած խաղացողը վազքով շրջանցում է կանգնակը, վերադառնում, շրջանցում է կանգնած խաղացողին, բռնում առաջին խաղացողի ձեռքը, կրկին վազքով գնում են շրջանցում կանգնակը վերադառնում, կրկին շրջանցում կանգնած խաղացողներին, բռնում հաջորդ խաղացողի ձեռքը և այդպես շարունակ մինչև վերջին խաղացողը: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր, հաղթող է ճանաչվում՝ ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը՝ 2 միավոր:

Ազգային խաղեր
Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
-Ծիտը քարի¯ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

Մածուն ծախեմ

Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.
— Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
— Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:

Оставьте комментарий